Ռուսական մամուլի փոխանցմամբ՝ Լոնդոնում մահացել է հայտնի գործարար, պետդումայի նախկին պատգամավոր Բորիս Բերեզովսկին: Չի բացառվում, որ 67-ամյա գործարարը ինքնասպան է եղել:

 2000 թվականին նա քաղաքական ապաստան էր խնդրել Մեծ Բրիտանիայից և բնակվում էր Լոնդոնում: Բերեզովսկին պարբերաբար քննադատում էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականությունը: