Ոստիկանության Էրեբունու բաժնում փետրվարի 16-ին, ժամը 13.00-ին 53-ամյա Արուսյակ Զ.-ն հաղորդում է տվել, որ փետրվարի 15-ի ժամը 14.30-ից 14.45-ն ընկած ժամանակահատվածում, Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 24 հասցեում գործող, իրեն պատկանող կտորեղենի խանութի դրամարկղից գողացել են 120.000 դրամ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 21-ամյա Մարիամ Խ.-ն, որը փետրվարի 21-ին, ժամը 13.30-ին, ներկայացվել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն: