Հասկանալի է, որ ԱՄՆ-ն ուզում է լարվածությունը թուլացնել տարածաշրջանում, բայց չէր խանգարի, որ մի քիչ էլ ուղեղներին զոռ տան ու ուղեղի չլարված վիճակում ողջամիտ առաջարկներ անեն...
Ու իրենց անտրամաբանական առաջարկների արդյունքում կերակրում են Հայաստանի կրեմլասերներին, որի արդյունքում մի քանի օր կրեմլի պրեստավիտելների առաջ կուրծք են ջարդում, որ տեսեք, մենք հաչացինք ԱՄՆ ներկայացուցիչների վրա, մեր գլուխը պետք է շոյեք...Էլ չասեմ, որ ովքեր տարածաշրջանում բալանասվորում են ման գալիս ԱՄՆ մասնակցությամբ պայմանավորված, հանդիպում են նման անողջամիտ քաղաքականության...
Միգուցե, մի քիչ ծանր բան եմ ասում, բայց կարելի է էդ շներին վերադարձնել Բաքվին, մի պայմանով, եթե ԱՄՆ-ն Բաքվի անպատասխանատու քաղաքականությունը կփոխվի ու ամեն մի կրակոցի համար ԱՄՆ պետդեպը պատասխան կտա, էլ չասեմ ամեն մի զոհի ու վիրավորի... Իսկ դա հռետորական պայման է, քանի որ նման բան չի կարող անել ԱՄՆ-ն...
Հակամարտությունները կարգավորելուն ուղղված չբալանսավորված քաղաքականությունը իրավիճակն առավել սրելու տանող հիմար կամ դիտավորություն պարունակող քայլ է...
Դավիթ Սանասարյան-Facebook