Ինչ վերաբերում է այն հարցին, թե մենք ինչու էինք գնում Արցախ, ապա պետք է ասել, որ մենք լավ էինք անում, որ գնում էինք, էլի ենք գնալու, ոչ ոք իրավունք չունի մեզ ասելու, թե ուր գնանք, մենք ենք որոշողը: Եվ մենք ապրիլի 24-ին մեր ժողովրդին, Արցախի հայությանը հրավիրելու ենք Երևան և հեռացնելու ենք ռեժիմին: Արցախցին գալու է Երևան և մասնակցելու է պայքարին: Եվ մենք հաղթելու ենք: Չկասկածեք:

11․02․2015

Իր ֆեյսբուքյան էջում գրել է Ժիրայր Սեֆիլյանը: 

Հիշեցնենք նաև, որ վերջերս Հիմնադիր խորհրդարանի դեպի Արցախ ավտոերթի արդյունքում եղան բախումներ ոստիկանության և երթի մասնակիցների միջև: Բերձորի մոտակայքում ոստիկանները արգելել էին ավտոերթը շարունակել ծրագրված ուղիով, ինչի արդյունքում էլ տեղի ունեցան հայտնի իրադարձությունները: