Թուրքիայի խորհրդարանի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության Մարդինից ընտրված պատգամավոր Գյուլսեր Յըլդըրըմը Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուին 8 լեզուներով, այդ թվում՝ հայերեն, հարցապնդում է ներկայացրել:

Ինչպես տեղեկացնում է Bianet.org-ը, պատգամավորն իր հարցը ներկայացրել է Թուրքիայում վտանգված լեզուներով:

Նա նշել է, որ Թուրքիայում կան լեզուներ, որոնք ոչնչացման վտանգի տակ են, և հարցրել է, թե ինչ քաղաքականություն է իրականացնում կառավարությունը հարցի լուծման համար:

«ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցի համաձայն՝ վերջին շրջանում Թուրքիայում 3 լեզու ոչնչացել է, 18 լեզու էլ վտանգի տակ է»,- ընդծել է պատգամավորը:

Պատգամավորի հարցը հայերենով եղել է հետևյալը. «Ի՞նչ է ձեր կառավարութեան քաղաքական մեթոտները՝ Թուրքիոյ մէջ զանազան լեզուներուն ճանչցուելուն, պաշտպանութեան և զարգացման մասին»:

Ի դեպ, 8 լեզուների թվում եղել է նաև համշեներենը: