յան Կեմերովոյում հիվանդը դուրս է նետվել ընթացքի մեջ գտնվող «շտապօգնության» մեքենայից եւ ցած նետվել Կուզնեցկի կամրջից, հաղորդում է «Կեմերովոյի թերթը»-ը:
Միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ փետրվարի 24-ի առավոտյան: Ականատեսի խոսքով՝ «շտապօգնության» մեքենայից դուրս թռավ մի երիտասարդ եւ նետվեց ցած: Ականատեսը փրկարարներ է կանչել:
Ներկայումս տուժածը հիվանդանոցում է:
Նշվում է, որ «շտապօգնության» մեքենան կանգ է առել միայն 200 մետր վարելուց հետո: «Հնարավոր է, միանգամից չեն նկատել, որ իրենց մեքենայից մարդ է դուրս թռել»,-նշել է ականատեսը:
Պորտալի տվյալներով՝ ավելի վաղ այդ մարդը նետվել է մեքենայի տակ եւ վնասվածքներ ստացել: