Ողջ համացանցում լուրեր տարածվեց, թե իր տան տանիքում ինքնասպան է եղել մարդասպան Ռամիլ  Սաֆարովը: Պարզվեց, որ որպես ինֆորմացիայի աղբյուր հանդիսացել են ադրբեջանական լրատվամիջոցները, որոնք հերթական անգամ ապատեղեկատվություն էին տարածել իրենց մարդասպան հայրենակցի մասին: Ռամիլ Սաֆարովը ողջ է:

Ֆեյսբուքյան օգտատերերը շտապում էին հայտնել իրենց կարծիքները, մասնավորապես նշում էին, որ նման մարդասպանի համար ինքնասպանությունը խիստ մեղմ պատիժ կլինի: