Facebook սոցիալական ցանցում հրապարակվել է էջ, որ կրում է 100-ամյակը առանց Ժիրայր Սեֆիլյանի անվանումը: 

Էջի նկարագրությունում մասնավորապես նշված է Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ՝ այսպես կոչված «Հիմնադիր խորհրդարանը» որոշել է այս տարվա ապրիլի 24-ին ՀՀ-ում իրականացնել հեղաշրջում: Սեֆիլյանը շատ լավ գիտակցում է, թե ինչ նշանակություն ունի ապրիլի 24-ը հայերիս համար, և որ այդ օրը նման նախաձեռնությունը հնարավոր չի, որ անցնի առանց բախումների: Արդյունքում միջազգային հանրության առջև կընկնի Հայաստանի հեղինակությունը, վնաս կկրի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը: Նման ցանկություն այսօր ունեն Թուրքիան, Ադրբեջանը, և ցավոք՝ նաև Ժիրայր Սեֆիլյանն ու «Հիմնադիր խորհրդարանը»: Հետևաբար մենք ցանկանում ենք Ցեղասպանության 100-ամյակը դիմավորել առանց Ժիրայր Սեֆիլյանի: Նման մտածելակերպ ունեցող մարդիկ տեղ չունեն մեր երկրում և մինչև ապրիլի 24-ը այլևս չպետք է լինեն մեր երկրում:
«100-ամյակը առանց Ժիրայր Սեֆիլյանի» էջում պատրաստվում ենք ներկայացնել Ժիրայր Սեֆիլյանի և նրա թիմակիցների իրական դեմքը, ողջ ճշմարտությունը նրանց մասին, ինչպես նաև այս թեմային առնչվող մամուլի հրապարակումները և ընթերցողների գրառումները: