Մարտի 22-ին հրապարակվեցին Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների ցուցակները: YerevanNews.am-ն արդեն տեղեկացրել էր դրանց մասին և շարունակում է իր ընթերցողների ուշադրությանը ներկայցնել այդ ցուցակների առանձնահատկությունները: ՀՀԿ ցուցակի վերաբերյալ մենք արդեն մի քանի նյութ հրապարկել ենք, սակայն ՀՀԿ ցուցակն այնքան բազմազան է, որ հարկ ենք համարում այդ ցուցակին դետալ առ դետալ անդրադառնալ:
ԱԺ 2012 թվականի ընտրությունների ժամանակ ՀՀԿ համամասնական ցուցակում էին հայտնվել ՄԻԱԿ կուսակցության անդամներ Նաիրա Կարապետյանը և Լևոն Մարտիրոսյանը, ով ավելի շատ հայտնի, որպես Գարիկ Մարտիրոսյանի եղբայր:
Ինչևիցե, ՀՀԿ ավագանու ցուցակում այս անգամ էլ կան ՄԻԱԿ անդամներ, սակայն ուշագրավ է, որ այս կուսակցության ներկայացուցիչներն այնքան էլ շահեկան դիրքերում չեն:
ՄԻԱԿ անդամ Լիանա Հարությունյանն օրինակ` 91-րդ տեղն է զբաղեցնում, իսկ մյուս ՄԻԱԿ-ական Ստելա Դավթյանը ավելի ցածր դիրքում է` զբաղեցնելով 131-րդ տեղը: Հարկ է նշել, որ Երևանի ավագանու անդամները չեն գերազանցում 65-ը ու հարց է, թե այդ 65 տեղերից քանիսը բաժին կհասնի ՀՀԿ-ին:
Հետաքրքրական է, թե ինչ սկզբունքով են առաջնորդվել ՀՀԿ-ականները ցուցակը կազմելից, որ ՄԻԱԿ-ի ներկայացուցիչներին արժանացրել են նման վերաբերմունքի: Կարելի է ենթադրել միայն, որ ՄԻԱԿ-ի ներկայացվուծությունն այս ցուցկում ուղղակի ձևական բնույթ է կրում: Ինչպես կարելի էր պատկերացնել, որ Մհեր Սեդրակյանի որդին կամ այլ անձինք իրենց տեղը զիջեին ավելի կրթված և բանիմաց մարդկանց: ՀՀԿ-ի պարագայում մեղմ ասած դա անհնար է: