«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից «ՉԻ»-ին հայտնի դարձավ, որ ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանը՝ Կալուգայի Սամոն, ցանկանում է գնել բաշխիչ էլեկտրացանցերը:

ԲԷՑ-երը, որ այժմ գտնվում են ռուսական «Ինտեր ՌԱՕԵԷՍ» ընկերության կազմում, այս տարիների ընթացքում կուտակել են 300 մլն դոլարի պարտք, և հիմա Կարապետյանը բանակցություններ է սկսել «Ինտեր ՌԱՕԵԷՍ»-ի հետ՝ պարտքի դիմաց այն ձեռք բերելու ուղղությամբ:

Նույն տեղեկությունների համաձայն, այժմ ԲԷՑ-երում սկսվել է գույքագրումը, բայց վերջնական որոշում դեռևս չի կայացվել»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։