Այսօր ԱԺ-ում ընթանում են հերթական լսումները: Հայաստանի խորհրդարանը չընդունեց երկրում պետական կառավարման ճգնաժամի մասին ՀԱԿ և ԲՀԿ խմբակցությունների հայտարարության փաթեթը։ Հայտարարության նախագիծը կազմել էին Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, մերժվել է 67 դեմ, 16 կողմ ու 7 ձեռնպահ ձայներով։
Այնուհետև վարման կարգով ձայն խնդրեց նախագծի հիմնական զեկուցող Լևոն Զուրաբյանը: Նա հայտարարեց, թե Հայաստանում կառավարման ճգնաժամի քվեարկությունը ԱԺ-ում մեծամասնությունը և հարող ուժերը ճղճիմ անձնական դաշտ տեղափոխեցին, որը համարժեք չէ ստեղված իրավիճակին: Ըստ նրա դեմ քվեարկողները չեն ըմբռնում ստեղծված իրավիճակը:
ԱԺ նախագահը ընդհատեց Զուրաբյանին և հայտարարեց մասնակցել մյուս քվեարկությանը: