Այսօր՝ փետրվարի 25-ին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել այն մասին, որ մարտի 5-ին տեղի կունենա արտահերթ համագումար: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Հարգելի գործընկերներ.

Մարտի 5-ին, ժամը 15.00-ին ԲՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի կունենա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 8-րդ արտահերթ համագումարը։

ԲՀԿ քաղաքական խորհուրդ»: