Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում երկու բնակիչ գրեթե «գետնի տակ էին անցնում», այն բանից հետո, երբ ճանապարհին հանկարծակի փոս է գոյացել: Փրկարարները ստիպված են եղել մարդկանց դուրս բերել գետնի տակից, որոնք ստացել էին միայն թեթև վնասվածքներ:
Դեռ հայտնի չէ թե ինչն է պատճառ դարձել նման փլուզման: Պատկան մարմինները հետազոտում են նաև մոտակայքում իրականացվող շինարարական աշխատանքները: