Այսօր երեկոյան կայանալու է բրիտանական փոփ-երաժշտության ամենակարևոր Brit Awards-2015 մրցանակաբաշխությունը։ Անցյալ տարի իրենց ելույթով բոլորին ցնցեցին Քեթի Փերին եւ Բեյոնսեն։ Իսկ այս տարի բեմ պետք է բեմ բարձրանային Քանիե Ուեսթը և Ռիհանան։ Սակայն Contactmusic-ը տեղեկացրել է, որ կազմակերպիչները չեղյալ են հայտարարել Ռիհանայի ելույթը, որը երեկոյի գլխավոր և կարևոր կատարումներից մեկը պետք է դառնար։ Ըստ որոշ աղբյուրների՝ նման որոշման պատճառն այն է, որ Ռիհանան արհամարհել եւ փորձերին չի ներկայացել (հավանաբար նա զվարճանում էր Լեոնարդո դի Կապրիոյի հետ)։
«Ամեն ինչ արդեն պատրաստ էր Ռիհանայի ելույթի համար, սակայն նա փորձերին ներկա չի եղել։ Կազմակերպիչները բարկացած են, քանի որ նա երեկոյի գլխավոր դեմքերից մեկն էր»,- հայտնել է աղբյուրը։
Իսկ ինչ վերաբերում է Քանիեին, ապա ռեփերը բեմ կբարձրանա եւ մի շարք պարողների ուղեկցությամբ կկատարի իր նոր հիթը։
Բացի Ուեսթից, ելույթ կունենան նաեւ Մադոննան, Թեյլոր Սվիֆթը, Սեմ Սմիթը, Էդ Շիրանը Royal Blood-ը եւ Take That և ուրիշներ։