Մահվանից առաջ ռուս մեծահարուստ Բերեզովսկին խախտեց վերջին շրջանի լռությունն ու խոսեց լրագրողի հետ: Ֆորբսի թղթակիցը, հավանաբար, վերջին լրագրողն է, ում հաջողվեց Բերեզովսկուց որոշ հարցերի պատասխաններ ստանալ: Լրագրողը որոշ մանրամասներ է հրապարակել հանդիպումից:



«Մեր հանդիման մասին տեղեկութունն, ու ըստ երևույթին Բերեզովսկու վերջին հարցազրույցը, չպետք է հրապարակվեր: Ես այդ մասին խոստացել եմ Բորիս Բերեզովսկուն` երեկ, երբ նա դեռ ողջ էր: Իրավիճակը փոխվել է, ես պարտվորված եմ զգում պատմել հանդիպման մասին:

Հանդիպումը պետք է կայանար մեկ օր առաջ, սակայն Բերեզովսկին զանգեց, ներողություն խնդրեց ու ասաց, որ հիվանդ է` հազիվ լսելի ձայնով: Հաջորդ օրը զանգեց ու առաջարկեց հանդիպել: Four Seasons հյուրանոցի ռեստորանում աղմուկ էր: Մոտ սեղաններից մեկի շուրջ արաբ ձեռնարկատերերը բանակցություններ էին վարում»,- պատմել է լրագրողը:



«Ինչպե՞ս է ձեր ինքնազգացողությունը»,- հարցրեցի ես` ինչ-որ ձևով խոսակցությունն սկսելու համար:

«Շնորհակալություն, լավ: Իսկ ինչո՞ւ եք հարցնում»,- մի քիչ նյարդայնացած հարցրեց նա:

Ըստ լրագրողի` Բերեզովսկին հանդիպմանը լավ տեսք չուներ:


Նրա համար կարևոր էր, որ անջատված լինեին բոլոր ձայնագրման սարքերն ու դա լիներ սովորական խոսակցություն, ոչ թե հարցազրույց. «Փորձեցի նրա հետ խոսել բիզնեսի մասին, նա միանգամից հասկացավ. բիզնեսը վաղուց Բերեսովսկու համար հարցազրույցի թեմա չէ»,- պատմում է լրագրողը ու ներկայացնում զրույցն ավելի մանրամասն.



Խոսակցության ժամանակ վերջին 13 տարիների ընթացքում Լոնդոնում բնակվող Բերեզովսկին խոստովանել է` ոչինչ այնքան շատ չի ցանկանում, որքան վերադառնալ Ռուսաստան, նույնիսկ այն ժամանակ, երբ քրեական գործ հարուցվեց. «Գլխավորը, որ ես չեմ գնահատել այն է, որ Ռուսաստանն ինձ համար այնքան թանկ է, որ ես չեմ կարող էմիգրանտ լինել: Ես չպետք է հեռանաի Ռուսաստանից»:

-Եթե դուք մնայիք Ռուսաստանում,  այժմ բանտում նստած կլինեիք:

-Հիմա, նայելով հետ, թե ինչպես եմ ապրել Լոնդոնում….



Բերեզովսկին նայեց իր դիմաց, ձեռքը սեղմեց կրծքին, այն «թփրտում էր»: Շրջվեց իմ կողմ ու երկար նայեց աչքերիս մեջ: Վերջապես ասաց. «Ես հիմա այդ հարցի պատասխանը չունեմ»:
Բերեզովսկին նայեց ոտքերի տակ, հայացքը բարձրացրեց ինձ վրա ու սկսեց արագ խոսել, կարծես արդարանում էր.

«Սա չի նշանակում, որ ես ինձ կորցրել եմ: Բայց ես ավելի մեծ հիասթափություններ եմ ապրել: Ես…կորցրեցի իմաստը»:

-Կյանքի՞:

-Կյանքի իմաստը: Ես չեմ ցանկանում հիմա զբաղվել քաղաքականությամբ:

-Իսկ ի՞նչ անել:

-Չգիտեմ, թե ինչ անել: Ես 67 տարեկան եմ: Ես չգիտեմ ինչ անել:

«Բերեզովսկին երկար-երկար նայեց աչքերիս մեջ: Այնուհետև երբեմնի Ռուսաստանի ամենահզոր գործարարն ու քաղաքական գործիչն ասաց, որ ցանկանում է վերադառնալ գիտությանն ու երջանիկ կլիներ Ռուսաստանում զբաղվել դրանով, չէ որ ժամանակին նա Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամի կոչում ուներ: Սակայն երբ առաջարկեցի խոսել գիտության մասին` Բերեզովսկու ցանկությունը մեծ չէր: Երևում էր նա ինքն էլ չեր հավատում հայրենիք վերադարձին ու գիտությանը: Փորձելով հույս տալ, խոստանում եմ հաջորդ անգամ նրա հետ հանդիպել Մոսկվայում… գիտությունների ակադեմիայում: Ինչին Բերեզովսկին տխուր պատասխանեց. «Լավ միտք է»»,- պատմել է լրագրողը:



Բերեզովսկին մահավաց երեկ առավոտյան, Լոնդոնում: Մահվան պատճառների մասին պաշտոնական վարկած դեռ չկա, սակայն շրջանառվող տարբերակները բազմաթիվ են` ինքնասպանությունից մինչև քիմիական ու կենսաբանական թունավորում:

Ինչպես Vesti.ru-ն է հաղորդում, Բերեզովսկու մարմինը դեռ տանն է, որտեղ հայյտնաբերել են:
Թեմզայի ոստիկանության տվյալներով` այսօր նրա տուն են այցելել քիմիական, կենսաբանսական ու ռադիոակտիվ պաշտպանության մասնագտներ: 



Ավելի վաղ հաղորդվել է, որ շտապ օգնություն կանչել է Բերեզովսկու անվտանգության աշխատակիցը, երբ նրան գտել է անգիտակից: Որոշ աղբյուրներ հաղորդում են, որ նա ճնշված վիճակում էր ու կարող էր ինքնասպանություն գործել, սակայն այս վարկածին չեն հավատում Բերեզովսկու մտերիմները: Այլ տեղեկության համաձայն` վերջին շաբաթվա ընթացքում Բերեզովսկին մի քանի անգամ վատ է զգացել` սրտի խնդիրների պատճառով:

Բերեզովսկու փաստաբանը հայտարարել է. «Ինձ զանգահարեցին Լոնդոնից ու ասացին այդ մասին»: Ավելի վաղ տեղեկատվությունը հայտնեվել էր ռուսական ԶԼՄ-ներում, որոնք հղում էին անում Բերեզովսկու փեսայի ֆեյսբուքյան էջին,-գրում է aysor.am:

1999 թ. Բերեզովսկու դեմ առաջին քրեական գործը հարուցվեց: Նրան մեղադրեցին մեքենայությունների, գումար լվանալու ու բռնի ուժով իշխանությունը զավթելու մեջ: 2001 թ. Բերեզովսկու նկատմամբ հետախուզում հայտարարվեց: 2003 թվականից որպես քաղաքական փախստական բնակվում էր Մեծ Բրիտանիայում :

Երկու տարի առաջ Բերեզովսկին բլոգ բացեց «Կենդանի մատյանում»:

Վերջին գրառումն արել է 2012 թ. օգոստոսին: Նա առաջարկել է բոյկոտել 2014-ի Սոչիի օլիմպիական խաղերը: Նույն ամսին իր բլոգում բաց նամակ է ուղղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: