Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 25-ին մասնակցել է Ստեփանակերտի քաղաքապետարանի 2014թ. աշխատանքների ամփոփմանը և 2015թ. անելիքներին նվիրված նիստին:
Համապատասխան զեկույցներով հանդես են եկել քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը և քաղաքապետարանի տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ:
Իր խոսքում երկրի ղեկավարը 2014 թվականին Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից կատարված աշխատանքները որակել է բավականին ծավալուն և, ընդհանուր առմամբ, դրանք գնահատել բավարար:
Նախագահ Սահակյանը նշել է, որ չնայած բազմաթիվ դժվարություններին, որոնց զգալի մասը կապված էր աշխարհում տեղի ունեցող զարգացումների հետ, մայրաքաղաքում հաջողվել է տարբեր ոլորտներում կյանքի կոչել մի շարք խոշոր ծրագրեր` հավելելով, որ ռազմավարական նախագծերի իրականացումը նախատեսված է այս տարի ևս:
Բակո Սահակյանը նաև կանգ է առել քաղաքում առկա խնդիրների վրա, տվել համապատասխան հանձնարարականներ դրանց լուծման ուղղությամբ:
Նիստին մասնակցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: