«Հրապարակ» թերթը գրում է.

«Դատախազության համակարգում յուրօրինակ երկիշխանություն է ձևավորվել. եթե համակարգի մի հսկա հատված նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի կողմից և ուղիղ իրեն է ենթարկվում, ապա մի որոշ հատված էլ նրա տեղակալ, Երևանի նախկին դատախազ Հրաչ Բադալյանի կադրերն են և վերջինիս են ենթարկվում: Մասնավորապես, դատախազի տեղակալն է նշանակել Էրեբունու, Մալաթիայի, Շենգավիթի դատախազներին. նրանք իր նախկին կադրերն են, անգամ մարզային դատախազներ կան, որոնք մտերիմ են և ենթարկվում են Բադալյանին:

Այս երկիշխանությունն ավելի է ընդգծվում՝ պայմանավորված գլխավոր դատախազի և նրա տեղակալի հովանավորներով: Ինչպես հայտնի է, Գևորգ Կոստանյանը նախագահականի թեկնածուն է և աճել է այնտեղ աշխատելու տարիներին, երբ ՀՀ նախագահի իրավական հարցերով օգնականն էր, իսկ Հրաչ Բադալյանի հովանավորը վարչապետ Հովիկ Աբրահամյանն է»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: