Ի՞նչ է զգում տղամարդը կնոջ նկատմամբ՝ սեր, թե ուղղակի համակրանք։ Անկե՞ղծ է նա շփվում կնոջ հետ, թե թաքցնում է իր սիրո մասին։ Տղամարդն իր սերը այլ կերպ է արտահայտում։ Կինն իր զգացմունքները ցույց է տալիս իր հոգատարությամբ, բարությամբ հուզականությամբ, աջակցությամբ։ Իսկ ինչպե՞ս իմանալ՝ տղամարդը սիրահարված է ձեզ, թե ոչ։
Տղամարդը բարձրաձայնում է այդ մասին
Եթե տղամարդն իսկապես սիրում է ձեզ եւ զգացմունք է տածում ձեր հանդեպ, ապա նա կհայտնի այդ մասին։ Նա ձեզ որպես իր կին կամ ընկերուհի կներկայացնի իր մյուս ընկերներին։ Այսինքն՝ դուք «պաշտոնական տիտղոս» կստանաք նրանից։ Սա նշանակում է, որ նա ձեզ հետ ցանկանում է լուրջ եւ երկատաեւ հարաբերություններ սկսել։ Իսկ եթե դուք արդեն տեւական ժամանակ է ճանաչում եք միմյանց, ապա սիրող տղամարդու հաջորդ քայլը ձեր ընտանիքի անդամների ու մտերիմների հետ ծանոթանալն է։
Տղամարդը ապահովում է ձեզ
Սիրող տղամարդը թույլ չի տա, որ դու իրենից ինչ-որ մի բան խնդրեք։ Նա ինքնակամ կապահովի ձեզ անհրաժեշտ ամեն ինչով։ Ի դեպ, խոսքը միայն գումարի մասին չէ։ Սա վերաբերում է նաեւ օգնության հասնելուն, հոգեպես կարեկցելուն եւ այլն։
Տղամարդը պաշտպանում է
Բոլոր կանայք պաշտպանության կարիք ունեն։ Սակայն խոսքը միայն ֆիզիկական պաշտպանության մասին չէ, այլ անգամ ճիշտ խորհուրդ տալու ու սփոփելու։
Սակայն պետք է հիշել, որ տղամարդկանց համար ամենակարեւորը նշված երեք հատկանիշներն են։ Բայց առողջ եւ ճիշտ հարաբերությունների համար կնոջն այսքանը շատ քիչ է, ուստի հարաբերությունների հենց սկզբից պետք է մեղմորեն եւ նրբորեն նշեք ձեր պահանջների մասին՝ առանց վերջնագրեր ներկայացնելու։


