Ավտովթարի հետևանքով փետրվարի 24-ին մահացած «Սարսափների ամերիկյան պատմություն» ֆիլմի դերասան Բեն Վուլֆը կտակել էր, որ իր օրգաններն օգտագործվեն դոնորային նպատակներով, ինչի արդյունքում էլ 3 մարդու կյանք է հաջողվել փրկել, գրում է gazeta-ն:

Նշվում է, որ դերասանի լյարդը և երիկամները փոխպատվաստել են 3 ամերիկացու:

2007-ին Վուլֆը գրավոր համաձայնություն էր տվել մահվանից հետո օրգանները դոնորային նպատակներով օգտագործելուն:

Ավտովթարի ժամանակ դերասանը վնասվածք էր ստացել իր կողքով անցնող մեքենայի կողային հայելիին հարվածվելուց, ինչն էլ հանգեցրել է մահվան: