Այսօր Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանը դուրս է գալիս խմբակցությունից: Նա ընտրվել էր մեծամասնական կարգով: Ավելի վաղ խոսակցություններ են պտտվում, որ ԲՀԿ-ից դուրս գալու մտադրություն ունի Մուշեղ Պետոսյանը, Ռուստամ Գասպարյանը և Մարտուն Գրիգորյանը:
Նշենք նաև, որ ԲՀԿ-ից դուրս գալու ու որպես անկախ պատգամավոր գործունեություն ծավալելու մասին արդեն հայտարարել է Արագած Ախոյանը, Կարո Կարապետյանը, Հարություն Ղարագյոզյանը, Գրիգորի Մարգարյանը, Դավիթ Քոչարյանը: