Այսօր Կառավարությունը մերժեց Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանի զեկուցած ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Լևոն Զուրաբյանի Ռուբիկ Հակոբյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում էր փոփոխություններ կատարել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում:
Այսպիսով՝ նախագծերի փաթեթով առաջարկվում էր ներդնել ձեռքբերումները փաստաթղթերով հիմնավորելու կամավորության սկզբունքը՝ սահմանելով, որ առևտրական գործունեության մասով հարկ վճարողը իրավունք ունի ընտրել հարկի 3.5 տոկոս դրույքաչափի համակարգը և ազատվել ձեռքբերումները փաստաթղթավորելու օրենսդրական պահանջից կամ ընտրել հարկի 1 տոկոս դրույքաչափի համակարգը` պարտավորվելով պահպանել ձեռքբերումները փաստաթղթավորելու օրենսդրական պահանջը:
Արմեն Ալավերդյանն ասաց, որ իրենք նախագծի հեղինակներին խորհուրդ են տալիս այս հարցերին անդրադառնալ կառավարության օրենսդրական նախաձեռնության քննարկմանը ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկումների շրջանակներում: