Հայտնի երգիչ Էնրիկե Իգլեսիասը իր «Noche y día» երգի տեսահոլովակի նկարահանման ընթացքում հայտնվել է սկանդալային իրավիճակում։

Իսպանիայի Գալիսիա շրջանի տարածքային կառավարությունը Universal Music Spain-ին եւ հայտնի երգչին 300 հազար եվրո է վճարել, որպեսզի նա իր նոր տեսահոլովակի մեջ ցուցադրի տեղի տեսարժան վայրերը։ thelocal-ը գրել է, որ այս ձեւով կառավարությունը մտադիր էր շրջանում զարգացնել տուրիզմը։

Էնրիկեն համաձայնել է օգնել կառավարությանը, սակայն հինգ րոպե տեւողությամբ հոլովակի մեջ տեսարժան վայրերով կադրերը կազմում են ընդամենը 45 վայրկյան։ Տեսահոլովակում հիմնականում տեղ են գտել երգչի եւ գեղեցիկ աղջիկների մասնակցությամբ տեսարանները։

ԶԼՄներում եւ Համացանցում տարածվել են լուրեր, որ իսպանացիները խնդրագիր են կազմել եւ ստորագրություններ են հավաքում առ այն, որ «Էնրիկե Իգլեսիասը 300 հազար եվրոյով սնանկացրել է Իսպանիայի տարածքային կառավարությանը»։

Երգիչը չի մեկնաբանել է տարածվել լուրերը։