Նոր լսում էի ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հարցազրույցը: Նա փաստացի չի մեղադրում այն մարդկանց, ովքեր լքել են ԲՀԿ խմբակցությունը:
Ես միշտ դեմ եմ եղել կուսակցափոխությանը, սակայն այս պարագայում իսկապես դժվար է մեղադրել նավը լքողներին, որովհետև առաջինը հենց նավապետն է հեռացել՝ առանց լուրջ բացատրությունների ու հիմնավորումների:
Մարկիկ ԲՀԿ էին եկել ոչ թե գաղափարի կամ ծրագրի, այլ հենց Ծառուկյանի անձի համար:
Հիմա Ծառուկյանը հեռացել է, մյուսներն ևս հեռանում են, յուրաքանչյուրն՝ իր ուղղությամբ:
Սուրեն Սուրենյանց