Ռուս հայտնի հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը պատմել է, թե ինչ մեթոդներ պետք է կիրառել երեխաների դաստիարակության հարցում, հայտնել է paparazzi-ն։
«Ես կողմ եմ, որ երեխային հարվածեն։ Ես կողքից նայում եմ իմ ընկերների երեխաներին եւ հասկանում՝ լինում են դեպքեր, որ մինչեւ երեխային չես ապտակում կամ հետույքին հարվածում, ոչինչ չի ստացվում»,-ասել է Սոբչակը։
Քսենյան նաեւ նշել է, որ ցանկանում է երեխա ունենալ, բայց դա չի նշանակում, որ նա վերջ է դնելու իր կարիերային։