Լոնդոնում անցկացված Նորաձեւության շաբաթից հետո Նաոմի Քամփբելը մեկնել է Հավանա։
Սուպերմոդելը հերթական սկանդալի կենտրոնում է հայտնվել՝ հարվածելով NBC News-ի օպերատորին Havana հյուրանոցից դուրս գալիս. տեսանյութ կարող եք դիտել այստեղ։
Քեմփբելը հյուրանոցից դուրս գալիս, նկատել է օպերատորին, զայրացել եւ երեսը գլխարկով ծածկելով՝ մոտեցել է նրան։ Սկզբում մոդելը մի քանի անգամ խնդրել է, որ օպերատորը դադարեցնի նկարահանումը, սակայն տեսնելով, որ վերջինս շարունակում է նկարահանել՝ հարվածել է նրա թանկարժեք տեսախցիկին։ Ի դեպ, մի հարված էլ օպերատորին է «հասել», տեղեկացել է NBC News-ը։
«Ներողություն եմ խնդրում կատարվածի համար։ Սա պարզապես մեծ թյուրիմացություն էր»,- մի քանի ժամ անց հայտարարել է մոդելը։