Այսօր տաղանդավոր, անկրկնելի, հասարակության կողմից սիրված մեծ հայ երաժիշտ, կոմպոզիտոր, երգիչ Արթուր Մեսչյանի ծննդյան օրն է:
Նա ծնվել է 1949թ. մարտի 3-ին Երևանում: Փոքր հասակից հետաքրքրվել է երաժշտությամբ և նկարչությամբ։
Մեսչյանը դպրոցական տարիներին սկսում է երաժշտություն գրել։ Հասուն տարիքում՝ 1973 թվականին, մոտ մեկ տարի Արթուր Մեսչյանը երգում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգչախմբում, ինչը հետագայում մեծ ազդեցություն է թողնում նրա ստեղծագործությունների վրա։
2001 թ. Մեսչյանը լույս է ընծայում երգերի հավաքածու՝ բաղկացած 4 սկավառակից (Hit Collection), որտեղ ընգրկված էին իր՝ «The monologue of a Crazy Violinist («Ցնորված ջութակահարի մենախոսությունը») «Catharsis»-ը, «Catharsis 2»-ը և «Communion» («Հաղորդությունը»)։ 2003 թ. երաժիշտը համերգ է տալիս Լոս Անջելեսի Կոդակ համերգասրահում, որտեղ ներկայացնում է նոր կատարումներ՝ այդ թվում` «Սայաթ-Նովա» ստեղծագործությունը։
YerevanNews.am-ի անձնակազմը շնորհավորում է մեծն մաեստրոի ծննդյան տոնը՝ մաղթելով նրա հանճարեղ գործին անմահություն, իսկ իրեն ուժ ու կորով ավելին ու ավելին ստեղծելու համար: