Պատերազմ, զոհեր, ցավ և տառապանք...մարդկության պատմության զարգացման ողջ ընթացքում մեզ ուղեկցել են այս երևույթները: Մարդիկ սպանում են միմյանց, ցավեցնում, տանջում հանուն փողի, իշխանության, սեփական եսասիրության և այլն: Սակայն այս ամենի հետ մեկտեղ մարկությանն ուղեկցում և ուժ է տալիս սերը: Տարբեր մտավորականներ տարբեր ժամանակներում համոզմունք են հայտնել, որ սերը կփրկի աշխարհը:

Այս գովազդային տեսահոլովակը պարզորեն ցուցադրում է, որ կարելի է պատերազմը փոխարինել սիրով և ջերմությամբ: