Մոսկվայում կրակել են Անաստասիա Վոլոչկովայի մեքենայի վրա։

Դեպը կատարվել է հինգ օր առաջ, սակայն դրա մասին հայտնի է դարձել երեկ հայտնել է super-ն։

Մեքենան կայանված է եղել Վոլոչկովայի տան մոտ։ Հաջորդ առավոտյան հարեւանները հայտնել են պարուհուն, որ վերջինիս մեքենան վնասվել է։ Անաստասիան միանգամից գնացել է մեքենայի մոտ և տեսել, որ դրա վրա կրակել են։ Պարուհին ոստիկանություն է կանչել։ 

«Ես ծանր սթրեսի մեջ եմ։ Ես հասկանում եմ, որ ինձ կարող էին սպանել։ Նույն սարսափելի զգացողությունն ունեցա մեկ ու կես տարի առաջ, երբ թալանեցին իմ տունը»,- ասել է Վոլոչոկովան։

Վոլոչովան վախենում է իր կյանքի համար և խնդրել է իրավապահ մարմիններին որքան հնարվոր է շուտ գտնել չարագործներին, քանի որ նրա կյանքը վտանգված է։