Այս զգեստը համացանցը կիսել է երկու մասի: «Կապույտ-սև թե՞ սպիտակ-ոսկեգույն». այսպիսի հարցադրում է արել Twitter-ում Քիմ Քարդաշյանը: Ինչպե՞ս մենք կարող ենք նայել միևնույն զգեստի և տեսնել տարբեր բաներ: 

Այս հարցի պատասխանը թաքնված է մեր գունաընկալման վրա արևի լույսի ազդեցության մեջ: Երբ մենք ինչ-որ բան տեսնում ենք մեր աչքերով, ապա հազվադեպ են առաջանում կասկածներ, սակայն, իրականում, սխաներ պատահում են: Եթե դուք կարծում եք այս զգեստը սպիտակ-ոսկեգույն է, ապա չարաչար սխալվում եք: 

«Ի՞նչ գույնի է այս զգեստը: Ես տեսնում եմ սպիտակ և ոսկեգույն, իսկ Քենյան՝ կապույտ ու սև: Մեզնից ո՞վ է դալտոնիկ»,- գրում է Քիմը:

Մեկնաբանությունները սպասեցնել չտվեցին. դերասանուհի Ջուլիանա Մուրը տեսնում է սպիտակ-ոսկեգույն, իսկ երգչուհի Թեյլոր Սվիֆտը և Ջասթին Բիբերը՝  կապույտ-սև: 

BBC-ի փորձագետը համակարգչային հետազոտությունից հետո տվել է միանաշանակ պատասխան. զգեստը կապույտ է