SEVEN-ում LET IT SNOW խորհրդանշական խորագրով սքանչելի PARTY տեղի ունեցավ փետրվարի 26-ին: Երեկոյին ներկա էին բազմաթիվ ճանաչված ու սիրված դեմքեր, շոու բիզնեսյան փայլող աստղեր, շատ ու շատ այլ հյուրեր, ովքեր եկել էին վերջին անգամ զգալու ձմռան շունչն ու վայելելու և լրացնելու ավարտվող ձմռան ձյան փաթիլների պակասը:

Երեկոն ամենաբարձր մակարդակով էր կազմակերպված: Յուրահատուկ լուսային և ձայնային էֆեկտների շնորհիվ ձյունառատ ձյան մթնոլորտ էր ստեղծվել:

DJ Runa-ի օրիգինալ ռիթմիկ երաժշտությունը, սաքսաֆոնահար Դավիթ Նալչաջյանի և դաշնակահար Արտակ Մարուկյանի նրբաճաշակ մեղեդին բոլոր ներկաներին անբացատրելի ոգևորություն և բարձր տրամադրություն հաղորդեցին:

Դրա մասին են վկայում հենց իրենք հյուրերը՝ Yerevannews.am-ի հետ իրենց տպավորություններով կիսվելու ժամանակ:

Yerevannews.am-ը զրուցեց նաև հրաշալի երեկոյի կազմակերպիչ "AMCO'' Production-ի ներկայացուցչի հետ, ով նշեց, որ իրենք հաճույքով շարունակելու են կազմակերպել նմանատիպ միջոցառումներ, քանի որ արձագանքներն ամբողջությամբ դրական են և ոգևորող: