Մարտի 1-ին, ժամը 20.00-ին ահազանգ է ստացվել, որ Ծաղկունք-Գագարին ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Հոնդա» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել Հ. Ա.-ին պատկանող «Հոնդա» մակնիշի 777ZO71 պետհամարանիշի և Հ. Թ.-ին պատկանող «Ֆորդ» մակնիշի 34PL768 պետհամարանիշի ավտոմեքենանները:


