Apple ընկերությունը կներկայացնի իր խելոք ժամացույցը մարտի 9-ին, Սան Ֆրանցիսկոյում։
Ավելի վաղ ընկերության ղեկավար Թիմ Կուկը հայտնել էր, թե Apple-ը ծրագրում է ժամացույցները թողարկել 2015թ. սկզբին։ Ավելի ուշ լարտվամիջոցները հայտնեցին, որ սարքավորումը վաճառքի կհանվի գարնանը։ Որոշ տվյալներով, ընկերությունն արդեն պատվիրել է 5-6 մլն խելացի ժամացույց։
Apple Watch-ն արժենալու է 349 դոլար։ Խոսքը ալյումինե իրանով բազային մոդելների մասին է։ Իսկ չժանգոտվող պողպատից իրանով ժամացույցները՝ 500 դոլար, իսկ վարդագույն կամ դեղին ոսկուց իրանով տարբերակների արժեքը կհասնի մինչեւ 20 հազար դոլար։
Apple Watch-ի հետ միասին նախատեսվում է iOS 8.2 օպերացիոն համակարգի թողարկումը։ Չի բացառվում, որ նույն օրը ներկայացվեն նաեւ 12 դյույմ անկյունագծով MacBook Air-ն ու iPad Plus նոր պլանշետը։