Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը՝ որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել`
Աննա ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Ալեքսան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Արա ՍԱՀԱԿՅԱՆԻՆ Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Տիգրան ՍԵՅՐԱՆՅԱՆԻՆ Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Ռաիսա ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել`
Սաթենիկ ԱԲԳԱՐՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչության պետի պաշտոնակատար
Աշոտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար
Տիգրան ԲԱԼԱՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար
Սերոբ ԲԵՋԱՆՅԱՆԻՆ Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում (ՆԱՏՕ) Հայաստանի Հանրապետության առաքելության խորհրդական
Աշոտ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչության երկկողմ տնտեսական հարաբերությունների բաժնի վարիչ
Կարեն ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Կարինե ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության խորհրդական
Մհեր ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության Եվրամիության բաժնի խորհրդական
Մինաս ՄԱՐՏԻԿՅԱՆԻՆ Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար
Նարինե ՆԻԿՈԼՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության Եվրախորհրդի բաժնի վարիչ
Նաիրի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի ռեֆերենտ
Աշոտ ՍՄԲԱՏՅԱՆԻՆ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության խորհրդական, Հայաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար
Միխայիլ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ Սևծովյան տնտեսական համագործակցությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ: