«Հրապարակ» թերթը գրում է.

«Մարզերում, ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, ՀՀԿ-ԲՀԿ ճամբարներում նոր զարգացումներ են ընթանում: Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը որոշել է իր ղեկավարած մարզը բացառապես ՀՀԿ-ացնել ու այս օրերին թեժ պայքար է մղում նույնիսկ նախկին ԲՀԿ-ականների դեմ:

Երեկ տեղեկացանք, որ ԲՀԿ անդամությունից հրաժարվել է Արագածոտնի մարզի Օհանավանի գյուղապետ Ալեքսան Ալեքսանյանը, որի ղեկավարած համայնքում մարտի 15-ին ևս ընտրություններ են սպասվում: Ալեքսանյանը, ով կրկին առաջադրվել և պայքարում է 2 անկուսակցական թեկնածուների հետ, կուսակցությունից դուրս գալով՝ թերևս փորձել է զերծ մնալ «անախորժություններից», բայց մարզպետ Սահակյանը բոլորին խոստացել է, որ ընտրվելու է իր հովանավորյալ անկուսակցական Էդգար Հայրապետյանը»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: