Պորտուգալիայի հավաքականի կապիտան Կրիշտիանո Ռոնալդուն Ադրբեջանում հանդիպման ժամանակ «Բաքու» ֆուտբոլային ակումբի երիտասարդական հավաքականի հարձակվող Վալեխ Սեիդովին նվիրել է «Ռեալ» ֆուտբոլային ակումբի վերնաշապիկը, որի վրա ստորագրել էր: Գրում է Vesti.az ադրբեւանական կայքը:
Իր հերթին էլ Սեիդովը Կրիշտիանոյին նվիրել է իր վերնաշապիկը:
Հատկանշական է այն, որ երկու ֆուտբոլիստներն էլ անցած խաղաշրջանին իրենց մրցաշարներում խփել են 40 գոլ: