Նախագահ Բակո Սահակյանը մարտի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Արսեն Կարապետյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Հիշեցնենք, որ ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արսեն Աբրեստի Կարապետյանը: