Մոսկվայի Սախարովյան կենտրոնում անցնում է ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի քաղաքացիական հուղարկավորության արարողությունը: Կենտրոնի մոտակայքում հավաքվել է բազմահազարանոց ամբոխ, որոնց ներս են թողնում խմբերով: 

Ինչպես հաղորդում է BBC-ն՝ մարդկանց թվում, ովքեր ցանկանում են հրաժեշտ տալ մահացածին, նաև Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ջոն Մեյջորն է: Մարդիկ դեռ շարունակում են ծաղիկներ տանել Նեմցովի մահվան վայրը: 

Նեմցովին կթաղեն Տրոեկուրյան գերեզմանատանը: