ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ակտիվորեն արձագանքում ու մասնակցում է Հայոց ցեղասպանության 100-ամյակին վերաբերող թեմաներին, միջոցառումներին: Այդ մասին վկայում են ոչ միայն նրա ակտիվ գրառումները, այլ նաև թեկուզ փոքրիկ նախաձեռնությունները:

Ինչպես արդեն նշել ենք, Եվրոպական ժողովրդական կուսակցությունն ընդունեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև:

Քվեարկությունից առաջ Արմեն Աշոտյանը Ցեղասպանության 100-ամյակի խորհրդանիշ՝ անմոռուկ ծաղկի տեսքով կրծքանշաններ նվիրեց եվրոպացի պատվիրակներին: