Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան վենեսուելական Telesur հեռուստաընկերության հաղորդումներից մեկին հայտնվել է ականջողերով և շրթներկով: Ինչպես հայտնում է The Daily Mirror-ը՝ մարզիկը չափազանց շեղվել է մաչոյի իր ոճից:
Այս տեսքով հաղորդմանը Մարադոնան ներկայացել է մարտի 1-ին, սակայն ոչ ինքը, ոչ հաղորդավարը չեն մեկնաբանել է մարզիկի այս տարօրինակ կերպարը: Այս տարվա փետրվար ամսին ԶԼՄ-ները հայտնում էին, որ Մարադոնան դիմել է պլաստիկ վիրահատության դեմքը երիտասարդացնելու նպատակով: Կան կարծիքներ, որ այսպիսի քայլերի մարզիկին մղում է իր և ընկերուհու միջև առկա տարիքային հսկայական տարբերությունը: Նրա ընկերուհին՝ Ռոսիո Օլիվեն, 24 տարեկան է: