«Առավոտ» օրաթերթը գրում է. «Հայտնի լրագրող և հասարակական գործիչ Տիգրան Հակոբյանը «Ա1 +»-ում ինձ տված հարցազրույցում այն միտքն արտահայտեց, որ Հայաստանում որպես ընդդիմություն ընկալվում է միայն նա, ով պահանջում է նախագահի անհապաղ հրաժարականը և արտահերթ ընտրություններ:

Եթե որևէ քաղաքական ուժ ունենա իր տեսլականը, ասենք՝ կրթության բնագավառում [որն իմ զրուցակիցը հատուկ էր կարևորել] և՛ պայքարի այդ ոլորտի բարեփոխման համար, դա ընդդիմություն չի համարվի: Եվ պատճառն այն է, որ քաղաքական ուժերը փորձում են ոչ թե աոաջնորդել ժոդովրդին, այլ գնալ նրա հետևից: Այդպես է: Ոչ թե հասարակական պահանջմունք ձևավորելու, այլ դրան հարմարվելու վառ օրինակներից մեկը հանրահավաքների ժամանակ քվեարկություն անցկացնելն է:

Դուք երբևէ տեսե՞լ եք, որ հրապարակում կանգնած ժողովուրդը միաձայն չքվեարկի: Դա շատ պարզունակ հնարք է՝ հարցեր տալ, որոնց պատասխանը հայտնի է: Բաղրամյան-26 գնա՞՚նք, վրաններ խփե՞նք… Դեմ, ձեռնպահ չկա՝, ընդունվեց միաձայն»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։