Օրերս Չեթսվորթում 21-ամյա Հենրի Մայքլ Գևորգյանը փողոցային ավտոմրցարշավի ժամանակ մահացու վրաերթի է ենթարկել 2 մարդու: Ինչպես հայտնում են հայկական կայքերը՝ Հենրի Գևորգյանը սիրված երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի որդին է: 

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը՝ Հենրին մեղադրվում է 2 մարդկանց սպանության մեջ, ինչը արդյունք է Լոս-Անջելեսում անցկացված մեքենաների արագության մրցույթի: Փետրվարի 28-ի երեկոյան Հենրի Գևորգյանն ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: