Նորվեգական ԶԼՄ-ի տեղեկացմամբ` Իլա բանտի ղեկավարությունը թույլ չի տվել 21 տարի ազատազրկման դատապարտված Անդերս Բրեյվիկին գնալ իր մոր թաղմանը, որը մահացել էր անցած ուրբաթ: Գրում է Ռիա լրատվական կայքը:

«Բրեյվիկը դեռ բավական ժամանակ չի անցկացրել բանտում, որպեսզի նրա թույլ տային ներկա գտնվել այդ արարողությանը: Բացի այդ, նման որոշումներն ընդունվում են ինդիվիդուալ կարգով` ելնելով անվտանգության նկատառումներից»,-  հայտնել է բանտի ղեկավարը:

Նշենք, որ Բրեյվիկի մայրը մահացել է 67 տարեկան հասակում, իսկ մահվան պատճառը` հիվանդությունն էր: Նորվեգական ԶԼՄ-ը հայտնում են, որ Բրեյվիկի իր մոր հետ տեսնվել է մարտի կեսերին, երբ վերջինս եկել էր տղայի մոտ տեսակցության: Բերյվիկին թույլ են տվել գնեալ հատուկ սենյակ, որտեղ էլ վերջին անգամ գրկել է մորը:

Նշենք, որ 2011 թվականի հուլիսի 22-ին Օսլո կառավարական շրջանում Բրեյվիկը պայթյուն է իրականացրել, որի արդյունքում մահացել է 8 մարդ: Դրանից հետո կրակ է բացել երիտասարդական ճամբարում և սպանել 69 մարդու: Դատարանը Բրեյվիկին մեղավոր ճանաչեց և դատապարտեց ազատազրկման` 21 տարի ժամկետով:

Բրեյվիկը համարվում է  Նորվեգիայի ժամանակակից պատմության ամենավտանգավոր հանցագործը: