Մայրը որոշել է, որ ցանկանում է տեղափոխվել Նոր Զելանդիա՝ որդու և նրա հոր հետ լինելու համար, գրում է International Business Time-ը՝ stuff-ը։

  Նա մեղադրվել էր Դաունի համախտանիշով իր նորածին երեխային լքելու համար, սակայն ինչպես պարզվում է նա զղջացել է:

Ռուզանա Բադալյանը դիմել է բնակության վայրի համար ամուսնու՝ Սամուել Ֆորեսթի հետ բաժանվելուց հետո:

Փետրվար ամսին զույգը հայտնվել էր միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, երբ Ֆորեսթը հայտարարել էր, որ իր կինը լքել է իրեն և երեխային՝ իմանալով, որ նա Դաունի համախտանիշ ունի: Նա նշել էր, որ Բադալյանը վերջնագիր է ներկայացրել՝ նրան առաջարկելով ընտրել իր և երեխայի միջև: Նա այնուհետ համացանցում դիմել էր մարդկանց՝ խնդրելով օգնել իրեն գումար հայթայթել, որպեսզի կարողանա Լեոյին Հայաստանից տանել իր հայրենի Նոր Զելանդիա:

Կարծես զույգը լուծել է իրենց միջև առաջացած խնդիրները: Աղբյուրի համաձայն՝ Ֆորեսթը և Բադալյանը որոշել են չստորագրել իրենց ապահարզանի թղթերը: Նրանք կրկին միավորվել են մինչև ապահարզանի գործընթացի ամբողջական ավարտը: