Գագիկ Ծառոոկյանը դժվար ցանկանա ԲՀԿ-ին թուլացում: Այսօր՝ մարտի 4-ին, ԱԺ-ում լրագրողներին ասել է ԲՀԿ խմբակցության պատագամավոր Միքայել Մելքումյանը՝ հավելելով, որ եթե Ծառուկյանը պատրաստվում է թողնել կուսակցության ղեկավարումը, դա չի նշանակում, որ նա ուզում է, որ կուսակցությունը փլուզվի:

«Չեմ կարծում, որ Գագիկ Ծառուկյանը նման բան է մտածում: Մենք ուղղակի պետք է հաղթահարենք այս բարդ ժամանակաշրջանը: Մենք գիտենք, ինչպես վարվել, մենք առաջին օրը չէ, որ քաղաքականության մեջ ենք»,-ասել է նա: