«Հրապարակ» թերթը գրում է.
«Արարատի նախկին մարզպետ, Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ավագ խորհրդական Էդիկ Բարսեղյանը, պարզվում է, մի քանի ամիս առաջ ազատվել է աշխատանքից, սակայն տարօրինակ կերպով այդ լուրը չի հայտնվել լրատվամիջոցներում: Տարօրինակ, քանի որ ոստիկանությունը սիրում է ամեն մի պաշտոնանկության մասին հայտարարել մամուլում և դա ներկայացնել բարեփոխումների շրջանակներում: Իհարկե, կարևոր կադր չի կորցրել ոստիկանությունը, առավել ևս, որ Բարսեղյանն առանձնապես չէր այրվում աշխատելու կրակով և Վլադիմիր Գասպարյանին իր խորհուրդները շռայլելու ցանկությամբ:
Դեռ այն ժամանակ լրատվամիջոցները գրել էին, որ Էդիկ Բարսեղյանն աշխատանքի չի գնում, նրա սենյակն են «ռեմոնտ» անում:
Ի դեպ, կարծես Լոնդիկի դեպքում անհաջողությունները հաջորդում են իրար: Աշխատանքից ազատվել է նաև նրա դուստրը՝ Էրեբունու անձնագրային բաժանմունքի պետ Նաիրա Բարսեղյանը: Եթե հավատալու լինենք Կապանում շրջանառվող լուրերին, ապա Բարսեղյանները ռուսաստանաբնակ մի կապանցի գործարարի վաճառել են նաև իրենց պատկանող կենցաղի մեծ տունը: Այժմ նախկին մարզպետ և ավագ խորհրդական Էդիկ Բարսեղյանը զբաղվում է «Ռենեսանս» ռեստորանով»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: