Օլիգարխ Բորիս Բերեզովսկու մարմինը երկուշաբթի օրը Անգլիայի Բերկշիրում գտնվող տնից տարել են դիահերձարան: Գրում է Sky News-ը:

Հեռուստաընկերույթունը չի նշում, թե երբ են դիահերձելու օլիգարխի մարմինը: Հայտնում են, որ ոստիկանությունը նրա տան շուրջը կմնա միչև չորեքշաբթի կամ հինգշաբթի:

Իր հերթին CNN հեռուստաընկերությունը հայտնում է, որ դիահեձումը սկսվելու է 17:00-ին:

Օլիգարխի մահվան վերաբերյալ կա երկու տարբերակ: Ոմանք կարծում են, որ սրտի կաթված է ստացել, իսկ ոմանց կարծիքով` ինքնասպան է եղել: Երկրորդ տարբերակի օգտին են խոսում ԶԼՄ-ում հայտնված այն խոսակցությունները, որ Բերեզովսկին ծանր էմոցիոնալ իրավիճակում էր և հանգստացնող դեղեր էր խմում: Ոստիկանությունը դեռ չի հայտնել Բերեզովսկու մահվան պաշտոնական պատճառը:

Նշենք, որ օլիգարխ Բորիս Բերեզովսկին մահացել է մարտի 23-ին` 68 տարեկան հասակում: