Վերջերս Բերձորում տեղի ունեցած աղմկահարույց դեպքերից հետո «Հիմնադիր Խորհրդարան» շարժման կողմից հրապարակվել է մի տեսանյութ, որում ակնհայտ երևում է, թե ինչպես է գործարար Միկա Բաղդասարովի թիկնապահներից մեկը մահակով կոտրում մեքենաները և ծեծի ենթարկում շարժման մասնակիցներին:
Մոտ մեկ ամիս առաջ նշանակված ծառայողական քննությունը արդեն ավարտվել է, սակայն Արցախի իշխանություններից որևէ մեկնաբանություն ստանալ չի հաջողվում:
Հիշեցնենք նաև, որ Հիմնադիր խորհրդարանի կողմից տարածած հայտարարության համաձայն. «2015 թ. հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցած ոճրագործությունը երևանյան ռեժիմի և նրա ստեփանակերտյան մասնաճյուղի կողմից նախապես մշակված լայնածավալ ահաբեկչական պլանի առաջին ակտիվ գործողությունն էր: