Երևանյան բնակարաններից մեկում մարտի 4-ին, խոհանոցի առաստաղից կախված դիակ է հայտնաբերվել:

YerevanNews.am-ին փոխանցեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից, որ Երևանի Միչուրինի փողոցի 5-րդ շենքի 44-ամյա բնակչին տանը խոհանոցի առաստաղից կախված են հայտնաբերել: Նախնական տեղեկություններով տեղի ունեցածն ինքնասպանություն է:

Պատճառների մասին տեղեկություն դեռ չկա: Հանգամանքները պարզվում են: