Երեկ՝ մարտի 4-ին Գրողների միության շենքի բակում տղամարդու դիակ է հայտնաբերվել: Բաղրամյան պողոտայի թիվ 5 շենքի բակում, աստիճանահարթակին մի տղամարդ է անշարժացած պառկած եղել: Մոտակայքում գտնվող քաղաքացիները նկատելով նրան` ահազանգել են ոստիկանություն:

ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից YerevanNews.am-ին հայտնեցին՝ մահվան հանգամանքները դեռ պարզվում են: 

Ոստիկանությունից մեզ հետ զրույցում հայտնեցին նաև, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Չի պարզվել նաև մահացողի ինքնությունը: