ԲՀԿ-ից պատգամավորների դուրս գալը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը բնական է համարում:
«Բոլորը նվիրյալներ են Գագիկ Ծառուկյանին, և այսօր, որովհետև խնդիր է առաջացել, որ, ըստ երևույթին, համագումարում կուսակցության լիդերը կփոխվի, բնական է՝ որոշակի շարժեր պետք է լինեին»,- լրագրողների հետ զրույցում այսօր՝ մարտի 5-ին ասաց Գալուստ Սահակյանը։
Գալուստ Սահակյանը խուսափեց գնահատական տալ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի՝ կուսակցության ղեկավարի պարտականությունները ստանձնելու հնարավորությանը՝ նշելով, որ իր համար ավելի կարևոր է, թե ինչ ռազմավարություն կընտրի կուսակցությունը և ինչ փոխհարաբերություններ կստեղծվեն կուսակցության հետ։